Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի վինգեր Քրիստիան Պուլիշիչը պատրաստվում է հեռանալ իր ներկայիս թիմից:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ 23-ամյա խաղացողը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ կվարեն ամռանը։
Նշենք, որ Պուլիշիչը հետաքրքիր է նաև «Լիվերպուլին», որը պատրաստ է «Չելսիին» խաղացողի տրանսֆերի համար վճարել 50 մլն եվրո։
Սակայն, ըստ աղբյուրի, դժվար թե «արիստոկրատները» ֆուտբոլիստին վաճառեն Պրեմիեր լիգայի իրենց անմիջական մրցակցին։