Երևանի Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում կայացել է պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ազատ ոճային ըմբիշ վաղամեռիկ Արմեն Սիմոնյանին նվիրված պատանեկան հուշամրցաշարը։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Տարբեր քաշային կարգերում հաղթող են դաձել Աշոտ Աբրահամյանը, Նարեկ Սամվելյանը, Մուրադ Ղարիբյանը, Արսեն Թութխալյանը, Նվեր Նիկողոսյանը, Արմեն Պապիկյանը, Ավետ Թութխալյանը, Ավետ Բերմաշադյանը, Արթուր Մկրտչյանը, Սամվել Երեմյանը և Պապիկ Ներսիսյանը: