«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ լոնդոնյան ակումբում աշխատանքն իր կարիերայի ամենամեծ մարտահրավերն է։
«Սա կարիերայիս ամենամեծ մարտահրավերն էր, բայց ես չեմ վախենում։
Ակումբը վերջին ժամանակներս նահանջել է։ Երբ ես «Չելսիում» էի, «Տոտենհեմը» շատ մրցունակ ու իսկապես ուժեղ թիմ էր։ Կարծում եմ՝ «Տոտենհեմը» հիմա վճարում է կարևոր խաղացողների կորստի կամ նրա համար, որ նրանցից ոմանք մեծացել են, իսկ հետո սերնդափոխություն է եղել։
Պիտի թիմ ստեղծենք, նորից սկսենք։ Պիտի հիմք ստեղծենք, որ վերադառնանք ու սկսենք պայքարել ինչ-որ կարևոր բանի համար՝ ինչպես նախկինում։ Պետք է ազնիվ լինել։ Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ուզում մեծ բաների մասին մտածել։ Պիտի դա անենք։ Բայց այս պահին պիտի գիտակցենք, որ մենք այստեղ ենք»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։