«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Մայքլ Կերիկը մեկնաբանել է այն կարծիքը, որ մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի սիրում հանդիպումների ժամանակ ճնշում գործադրել մրցակիցների վրա։
«Միգուցե դա առասպել է, միգուցե իրական: Կարծում եմ դա տվյալ խաղից է կախված: Իր կարիերայի ընթացքում նա հաջողությամբ հանդես է եկել տարբեր թիմերում, տարբեր ոճեր նախընտրող ակումբներում: Միաժամանակ գոլեր է խփել նրանցից յուրաքանչյուրում։ Վստահ եմ, որ նա կշարունակի դա անել, ես դրանում կասկած չունեմ», Կերիկի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Կերիկին կփոխարինի Ռալֆ Ռանգնիկը: