«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ թիմի կիսապաշտպան Բերնարդո Սիլվային համարում է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող։
Այն հարցին, թե արդյոք իր հարձակվողական ոճի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկն է, Գվարդիոլան «Ասթոն Վիլայի» հետ խաղից հետո ասել է հետևյալը.
«Նա լավագույնն է. երբ երկու-երեք տարի առաջ առաջնությունում 98 միավոր էինք վաստակում, նա նույնպես լավագույնն էր։ Դիտեք տեսանյութերը և ամեն ինչ կտեսնեք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
ԱՊԼ առաջիկա տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կհանդիպի «Ուոթֆորդի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ուոթֆորդի» հաղթանակը գնահատում է 15,50 գործակցով, ոչ-ոքին՝ 7,50, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,20։