«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է ԱՊԼ 14-րդ տուրում «Ուոթֆորդի» դեմ տարած հաղթանակը (2-1):
«Մենք շատ վատ տեսք ունեինք։ Այսպիսի խաղ չէի սպասում թիմից։ Պարզվեց մենք պատրաստ չէինք։ Դրա պատասխանատվության մի մասն իմն է, քանի որ հենց ինձ վրա է խաղերին նախապատրաստությունը։ Մենք առաջին անգամ որպես թիմ այսքան վատ խաղացինք։ Չկարողացանք հաղթահարել մրցակցի ճնշումը։
Մեր բախտը բերեց։ Մենք 3 միավոր կորզեցինք «Ուոթֆորդից»»,- Տուխելի խոսքերն է փոխանցում լոնդոնցիների պաշտոնական կայքը։
























































