«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում առաջին անգամ այցելել է ակումբի տնային «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռանգնիկի հետ մարզադաշտում եղել է նաև ՄՅՈՒ-ի սպորտային տնօրեն Ջոն Մերտոն։ Ակնկալվում է, որ Ռանգնիկը տրիբունայում կլինի դեկտեմբերի 2-ին «Արսենալի» դեմ կայանալիք խաղին։
Հիշեցնենք, որ Ռանգնիկի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Դրանից հետո նա երկու տարի կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդատու: Մասնագետը կազդի նոր մարզչի նշանակման, պայմանագրերի երկարաձգման և այլ որոշումների վրա:
























































