VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրի շրջանակում այսօր «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին»։
Հանդիպման 9-րդ րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը․ 11-մետրանոց տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Օրլովը։ Սակայն արդեն 32-րդ րոպեին տանտերերը հավասարեցրեցին հաշիվը՝ Կիրիենկոյի գեղեցիկ գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում գրանվեց ևս մեկ գնդակ, և նորից 11-մետրանոց հարվածից հետո․ այս անգամ դիպուկ էր «Նոայի» ավագ Պետրոս Ավետիսյանը։ Այսպիսով, տանտերերը կամային հաղթանակ տարան 2-1 հաշվով։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 21 միավոր և 4-րդն են մրցաշարային աղյուսակում, իսկ հյուրերը՝ 9 միավորով 8-րդն են։
























































