Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Միլանի» կիսապատպան Ֆրանկ Կեսյեին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Այս մասին հաղորդում է todofichajes.com–ը։
Աղբյուրը հաղորդում է, որ «Միլանը» փորձում է համոզել կիսապաշտպանին նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն ապարդյուն։
Արդեն հաջորդ ձմռանը Կեսյեն կկարողանա նախնական պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։ Սա նշանակում է, որ 2022 թվականի ամռանը իրավունք կունենա անվճար տեղափոխվել ցանկացած թիմ։