«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը պատմել է, որ 2020 թվականին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
«Ես շատ մոտ էի ՄՅՈՒ տեղափոխվելուն, բայց արդյունքում գործարքը չկայացավ։ Մենք ՄՅՈՒ-ի դեմ խաղացինք միջմրցաշրջանում, այդ պատճառով ես պետք է բաց թողնեի «Բերտոնի» դեմ գավաթային հանդիպումը, որպեսզի հանգստանայի։
«Յունայթեդի» դեմ խաղից հետո ես «Ասթոն Վիլայի» գլխավոր տնօրեն Քրիստիան Պերսլոուին հայտնեցի, որ եթե տեղափոխությունս չկայանա, ես իրենց հետ նոր պայմանագիր կկնքեմ։ Ստացվեց այնպես, որ արդեն երեքշաբթի օրը «Ասթոն Վիլայի» հետ երկարաձգեցի պայմանագրիս ժամկետը։
Ես ակումբի ղեկավարության հետ պայմանավորվեցի, որ եթե որևէ ակումբ կարողանա վճարել իմ հրաժարագինը, նրանք խոչընդոտ չեն հանդիսանա իմ տեղափոխությանը»,- այս մասին կիսապաշտպանը նշել է The Telegraph-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Գրիլիշն ընթացիկ մրցաշրջանից առաջ 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։
























































