«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, որ մինչև «ռոսոներիների» հետ պայմանագիր կնքելը բանավոր համաձայնություն է ունեցել մեկ այլ ակումբի հետ։
«Մարադոնան լեգենդ է։ Ես նայեցի նրա մասին վավերագրական ֆիլմը և որոշեցի տեղափոխվել «Նապոլի», ինչպես ժամանակին Դիեգոն։ Ես հոգնել էի MLS-ից։ Ռայոլան ինձ ասաց, որ հարկավոր է վերադառնալ Իտալիա։
Մենք արդեն համաձայնության էինք եկել նեապոլիտական ակումբի հետ, սակայն վերջինիս նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հեռացրեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Դրանից հետո Մինոյի հետ որոշեցինք ուղևորվել Միլան»,- շվեդ հարձակվողի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ն։