Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արքայական ակումբի» տրանսֆերային նպատակների մասին։
«Ես չեմ սիրում ձմռանը տրանսֆերներ իրականացնել։ Մեր ունեցած ֆուտբոլիստները լրիվ բավարարում են, որ հաջողությամբ ավարտին հասցնենք մրցաշրջանը։ Միակ հարցը վերաբերվում է այն ֆուտբոլիստներին, որոնք գոհ չեն իրենց ներկայիս կարգավիճակից։
Այն ֆուտբոլիստները, որոնք դժգոհ են իրենց ստացած խաղաժամանակից, ամենայն հավանականությամբ կհանվեն տրանսֆերի»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի հաջորդ հանդիպումը «Ռեալն» անցկացնելու է այսօր՝ ուղիղ կեսգիշերին։ «Սերուցքայինների» մրցակիցն է Մադրիդի «Ատլետիկոն»։