«Արսենալի» պաշտպան Գաբրիելը հաջողությամբ պաշտպանվել է հանցագործներից, ովքեր փորձել են թալանել իրեն, հայտնում է Daily Mail-ը:
Կողոպտիչները Գաբրիելի մեքենայի հետևից հասել են նրա տուն, ապա մտել ավտոտնակ։ Բրազիլացի ֆուտբոլիստի հետ միասին եղել է նաև նրա ընկերը։ Միջադեպը ֆիքսել է ավտոտնակի տեսախցիկը։ Դիմակավորված ավազակները Գաբրիելից պահանջել են Mercedes-ի բանալիները, բջջային հեռախոսը և ժամացույցը։ Կողոպտիչներից մեկը մահակով հարձակվել է պաշտպանի վրա, սակայն Գաբրիելը կարողացել է հակահարված տալ և բռունցքով հարվածել նրա դեմքին՝ ստիպելով հարձակվողին և նրա հանցակցին փախչել։