Հոկեյի Ազգային Լիգայի հերթական խաղային օրը «Սենթ Լուիսը» ֆանտաստիկ քամբեք իրականացրեց և բուլիտներով հաղթեց «Տամպային»։ Առաջին խաղափուլն ավարտվել էր «Տամպայի» հաղթանակով` 3-0 հաշվով։
Հյուրերի երրորդ գոլը բավականին արտասովոր ստացվեց, երբ Էրիկ Չերնակի նետումից հետո տափօղակը կողապատնեշից անդրադարձով և «Սենթ Լուիսի» դարպասապահ Ջորդան Բինինգթոնի ոտքերի արանքով հայտնվեց դարպասում։
View this post on Instagram