«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել բրազիլացու հետ պայմանագրի ժամկետը և արդեն վերջինիս ծառայություններն առաջարկելէ «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» ցանկանում են Կոուտինյոյին փոխանակել Էդինսոն Կավանիի կամ ԱՆտոնի Մարսիալի հետ։
Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ մանկունիանցիների ղեկավարությունը չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը, այդ պատճառով «Բարսելոնան» վերջինիս հետ կապված առաջարկով է դիմել նաև անգլիական մյուս գրանդին՝ «Մանչեսթեր Սիթիին»։