Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում «Վիլյառեալը» մրցակցի հարկի տակ ութ անպատասխան գնդակ ուղարկեց «Վիկտորիայի» դարպասը։
«Դեղին սուզանավի» կազմում 63-րդ րոպեին փոխարինման մտավ 20-ամյա կիսպաշտպան Նիկիտա Իոսիֆովը՝ այդկերպ նորամուտը նշելով ակումբի կազմում։ Հանդիպման հիմնական ժամանակից երեք րոպե առաջ Իոսիֆովը կարողացավ դառնալ իր թիմի վերջին գոլի հեղինակը՝ ձևակերպելով խաղի հաշիվը։
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանն անցել է Մոսկվայի «Սպարտակի» և «Լոկոմոտիվի» ակադեմիաներով, իսկ անցած ամռանը տեղափոխվել է «Վիլյառեալի» երկրորդ թիմ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 500 հազար եվրո։