Հայտնի է դարձել` որքան է կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի աշխատավարձը։
Tribalfootball-ի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա տարեկան 8 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը մի փոքր ավելի է, քան ստացել է «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Օլե Գունար Սուլշերը։
Ռանգնիկը մինչև այս մրցաշրջանի ավարտը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։ Դրանից հետո նա կդառնա ակումբի խորհրդատուն։
Ավելի վաղ Ռանգնիկը գլխավորում էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժինը։