«Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է France Football ամսագրին՝ «Տարվա լավագույն դարպասապահ» մրցանակը շնորհելու համար։
Լև Յաշինի մրցանակը շնորհվել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային։ «Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուարդ Մենդին քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդը Յան Օբլակն էր «Ատլետիկոյից»:
«Ի՞նչ կասեք Էդուարդ Մենդիի մասին: Իհարկե, խոսքը Աֆրիկայի գավաթի մասին է, մենք կապիկներ ենք, ուստի ոչ ոք չի հարգում այս մրցաշարը։
Սրանք միակ մրցաշարերն են, որոնց համար արժե հեռանալ ձեր ակումբից և երեք շաբաթով մեկնել հավաքականի ճամբար, քանի որ Աֆրիկայում մենք միշտ քիչ ժամանակ ունենք։
Բայց ամեն ինչ կփոխվի, ամեն ինչ կփոխվի․․․»,- ասել է Էվրան Instagram-յան տեսաուղերձում։























































