ESPN հեռուստաալիքը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ավանդական ամենամյա վարկանիշը։
Լավագույն կենտրոնական հարձակվող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» խաղացող Ռոբերտ Լևանդովսկին, ով France Football-ի «Ոսկե գնդակի» համար պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով Լիոնել Մեսսիին։ Երկրորդը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ Կարիմ Բենզեման։ Նշենք, որ նախորդ տարի լավագույն եռյակը նույն տեսքն ուներ։
Քվեարկությունը տեղի է ունեցել 77 փորձագետների շրջանում, որոնց թվում եղել են ինչպես լրագրողներ, այնպես էլ նախկին ֆուտբոլիստներ։ Նրանք ընտրություն են ավելի քան 300 թեկնածուներից՝ կարողանալով ներառել նաև իրենց տարբերակը։
ESPN․ 10 լավագույն կենտրոնական հարձակվողները.
1) Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա);
2) Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դորտմունդ);
3) Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ);
4) Ռոմելու Լուկակու (Ինտեր / Չելսի);
5) Հարի Քեյն (Տոտենհեմ);
6) Լուիս Սուարես (Ատլետիկո);
7) Լաուտարո Մարտինես (Ինտեր);
8) Չիրո Իմոբիլե (Լացիո);
9) Ալեքսանդր Իսակ (Ռեալ Սոսյեդադ);
10) Զլատան Իբրահիմովիչ (Միլան).























































