Ա Սերիայի 15-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ ընդունել է «Սամպդորիային» և 3-1 հաշվով հաղթանակ է տարել:
Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Մանոլո Գաբիադինին: Դրանից հետո Խոսե Կալյեխոնը, Դուշան Վլախովիչն ու Ռիկարդո Սոտիլը երեք գոլ են խփել «Սամպդորիայի» դարպասը: