Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում «Ատալանտան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վենեցիայի» դարպասը։
Բերգամոյում տեղի ունեցած խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց Մարիո Պաշալիչը։ Հինգ րոպե անց Պաշալիչը կրկնապատկեց «Ատալանտայի» առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։
57-րդ րոպեին Տյոն Կոպմեյներսը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 67-րդ րոպեին Պաշալիչը հեթ-տրիկ ձևակերպեց՝ դնելով հանդիպման «վերջակետը»։
Այս հաղթանակի շնորհիվ Ջան Պիեռո Գասպերինիի սաները վաստակեցին 31 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ «Վենեցիան» 15 միավորով մնաց 16-րդ տեղում։