Transfermarkt-ը հրապարակել է Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված աղյուսակը։
Ըստ թարմացված ցուցանիշների՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այս պահին կազմում է 900 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։























































