Հռոմի «Լացիոն» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, «արծիվների» ղեկավարությունն արդեն իսկ պայմանավորվել է մարզչի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։
62-ամյա մասնագետը հռոմեական ակումբը գլխավորել էր 2021 թվականի ամռանը։ Նրա և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Լացիոն» 14 խաղից հետո վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։