Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ 7-րդ «Ոսկե գնդակի» մրցանակին արժանանալը։
«Ինձ համար ավելի ու ավելի դժվար է դառնում վստահել ֆուտբոլային մրցանակաբաշխություններին: Մեսսին ինձ համար պատմության լավագույն 5 խաղացողներից մեկն է։
Բայց պետք է հասկանալ, որ խաղացողներին գնահատում են մեկ մրցաշրջանի արդյունքներով։ Դա այնքան էլ դժվար չէ, ինչու՞ բարդացնել այդ ամենը»,- գրել է Կասիլյասը Twitter-ում։
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Ոսկե գնդակ 2021»-ի քվեարկության ժամանակ զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն՝ երրորդը։
























































