Փարիզում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ընթացքում «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացավ 2021 թվականի լավագույն ռմբարկուի մրցանակին։
France Football-ն առաջին անգամ էր հանձնում այս մրցանակը։ Այն տրվում է հարձակվողին, որն օրացույցային տարում ամենից շատ գոլերն է խփում ակումբի և հավաքականի կազմում։ 2021 թվականին Լևանդովսկին 64 գոլ է խփել Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի կազմում։
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանի արդյունքներով Լևանդովսկին ստացել էր «Ոսկե խաղակոշիկը»՝ դառնալով եվրոպական ազգային լիգաների լավագույն ռմբարկուն։