Կիպրոսի առաջնության 11-րդ տուրում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ապոլլոնի» հետ։
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
11 տուրից հետո «Անորտոսիսը» վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։