Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։
Ինչպես տեղեկացնում է SPORT.ES-ը, ֆրանսիացին ներկա չի լինի այսօր երեկոյան կայանալիք հանդիսավոր արարողությանը, սակայն բացակայության պատճառները դեռևս չեն նշվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցանակաբաշխությանը չի մասնակցի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։