Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել իսպանացու տրանսֆերը և արդեն համաձայնության է եկել «Արքայական ակումբի» հետ։ Ըստ աղբյուրի՝ «զինագործները» պատրաստ են վերջինիս տրանսֆերի դիմաց «Ռեալին» վճարել 15 միլիոն եվրո։
Անգլիական ակումբը ցանկանում է գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Ֆեներբախչեն»։
Ընթացիկ մրցաշջանում Իսկոն «սերուցքայինների» կազմում մասնակցել է յոթ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։