Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հանդիպել է ակումբի ղեկավարությանը և քննարկել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերը ձեռք բերելու հարցը։
Ինչպես տեղեկացնում է Daily Express-ը, ակումբի տնօրենների խորհուրդը համատեղ որոշել է ցանկացած գնով իրականացնել գործորքը, քանի որ վերջիններս մտավախություն ունեն, որ չեն կարողանալու թիմում պահել Հարի Քեյնին։
Վլահովիչի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար պայքարում են եվրոպական մի քանի գրանդներ։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը «մանուշակների» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։