Լոնդոնի «Չելսին» այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը բացվել է երկրորդ կեսի մեկնարկում: 50-րդ րոպեին աչքի է ընկել «կարմիր սատանաների» հարձկավող Ջեյդոն Սանչոն:
67-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը 11-մետրանոց է նշանակել ՄՅՈՒ-ի դարպասին, որն անվրեպ է իրացրել կիսապաշտպան Ժորժինյոն:
«Չելսին» 13 խաղից հետո վաստակել է 30 միավոր և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 8-րդ տեղում է: Անգլիայի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է: