«Վուլվերհեմփթոնը» պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի նորեկ պորտուգալացի Դանիել Պոդենսեին, ով հանդես էր գալիս «Օլիմպիակոսի» կազմում:
24-ամյա ֆուտբոլիստը, որը կարող է խաղալ ինչպես հարձակման ձախ, այնպես էլ աջ եզրում, պայմանագիր կնքեց «գայլերի» հետ 4,5 տարի ժամկետով: Իր նոր ակումբում Պոդենսեն կխաղա 10-րդ համարի մարզաշապիկով: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «Վուլվերհեմփթոնը» Դանիելի տեղափոխության համար «Օլիմպիակոսին» վճարել է 21 միլիոն եվրո: