Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Բունդեսլիգայի խաղում գոլի հեղինակ է դարձել «Վոլֆսբուրգի» դեմ խաղում:
Նորվեգացու համար այս գոլը 50-րդն էր Գերմանիայի առաջնությունում։
Այդ արդյունքին հասնելու համար «Բորուսիայի» հարձակվողից պահանջվեց ընդամենը 50 հանդիպում, ինչը Բունդեսլիգայի ռեկորդ է:
Բացի այդ, Հոլանդը դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով 50 գոլ է խփել առաջնությունում՝ 21 տարեկան, 4 ամսական և 6 օրական հասակում: