Ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Ռուսաստանում. «Դինամո» ակումբի 16-ամյա հոկեյիստ Վալենտին Ռոդիոնովը հեռացել է կյանքից՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում ստացած վնասվածքի արդյունքում:
Մոսկվայի Բաց առաջնության՝ 2005 թվականների միջև նոյեմբերի 21-ին կայացած խաղի ժամանակ հոկեյիստը գլխով հարվածել է կողային պատնեշին, ինչից հետո փոխարինվել է: Վերադառնալով պահեստայինների նստարանին, սակայն, նա ուշագնաց է եղել, ստացել առաջին բուժօգնությունն ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ անմիջապես վիրահատվել է:
6 օր շարունակ բժիշկները պայքարել են Ռոդիոնովի կյանքի համար, բայց, ցավոք, նրան փրկել չի հաջողվել:
Ռոդիոնովը հանդես էր գալիս նաև Ռուսաստանի պատանեկան հավաքականում: