Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վերջնական ընտրություն կկատարի գլխավոր մարզչի հարցում։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիական ակումբի համար որպես առաջնային թեկնածու է համարվում ՊՍԺ-ի ներկայիս մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Ըստ աղբյուրի՝ եթե չստացվի այս տարբերակը, մանկունիանցիների ղեկավարության ընտրությունը կանգ կառնի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի վրա։
Հիշեցնենք, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «կարմիր սատանաներին» կմարզի գերմանացի Ռալֆ Ռանգնիկը։
























































