«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը վիճաբանության մեջ է մտել լրագրողի հետ, որը պահանջել է, որպեսզի գերմանացին ներողություն խնդրի թույլ տված արտահայտության համար:
–Ողջույն Յուրգեն: Լրագրողների հետ վերջին ասուլիսի ժամանակ դուք Աֆրիկայի գավաթը համարեցիք «փոքր մրցաշար»: Կարծում եմ դա վիրավորական է ֆուտբոլիստների և երկրպագուների համար: Չե՞ք կարծում, որ պետք է ներողություն խնդրեք:
-Ոչ, մի րոպե: Ես նման բան նկատի չեմ ունեցել: Չեմ հասկանում ինչու՞ եք իմ խոսքերն այդպես դիտարկել:
Ես իսկապես նման միտք չունեի: Վերջ տվեք: Անգամ դրան մոտ բան ես չէի կարող մտածել: Եթե հիմա վերադառնաք և նայեք այդ ասուլիսը կհասկանաք, թե ինչ եմ ցանկացել ասել: Ասել եմ, որ մինչև մարտ ամիսը միջազագային դադար չի լինի: Բացառությամբ ոչ այնքան մեծ մրցաշարի:
Ես չեմ ասել, որ դա փոքր մրցաշար է: Պարզապես կատակով նշել եմ, որ հունվարին լինելու է մրցաշար: Այն մեծ առաջնություն է, որի ժամանակ մենք կորցնում ենք մեր լավագույն ֆուտբոլիստներին:
-Բայց դուք նման բան երբեք չէիք ասի Եվրոպայի առաջնության մասին:
-Ես անգլերեն լեզվի գիտակ չեմ: Եթե ցանկանում եք իմ խոսքերը հասկանալ այնպես ինչպես ձեզ է հարկավոր ուրեմն շարունակեք նույն ոգով: