ՄՅՈՒ-ի ղեկավարությունը համաձայնության է հասել «Լոկոմոտիվի» հետ Ռալֆ Ռանգնիկի տեղափոխության հետ կապված։ Այս մասին հաղորդում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ռանգնիկը «Լոկոմոտիվում» զբաղեցնում էր սպորտի և զարգացման ղեկավարի պաշտոնը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի շաբաթ-կիրակի օրերին։ Ռանգնիկը թիմը կղեկավարի մինչև մրցաշրջանի ավարտ, իսկ հետո կդառնա ՄՅՈՒ-ի կոնսուլտանտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռանգնիկն արդեն Անգլիայում է։