Լոնդոնի «Չելսին» պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուս» հարձակվող Ֆեդերիկո Կիեզային, հաղորդում է Calciomercato-ն:
«Ազնվականները» պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 110 մլն եվրո գումար:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» ամռանը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել իտալացուն, սակայն «Չելսիի» պայմաններն ավելի նպաստավոր են: