Ուկրաինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ «Նյուքսալի» ղեկավարությունը ցանկանում է վարձակալել Զինչենկոյին՝ հետագայում վերջինիս տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն։
Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն «քաղաքաբնակների» կազմում մասնակցել է ընդամենը վեց հանդիպման։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 28 միլիոն եվրո։