Նոյեմբերի 26-ին իրենց ծննդյան տարեդարձն են նշում մի շարք հայտնի ֆուտբոլիստներ։
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական այսօր նշում է ծննդյան 24-ամյակը։

«Վալենսիայի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան նշում է ծննդյան 31-ամյակը։

Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Իվանուշեցը նշում է ծննդյան 23-ամյակը։

«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան նշում է ծննդյան 25-ամյակը։

«Այաքսի» պաշտպան Պեր Սհյուրսը նշում է ծննդյան 22-ամյակը։

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մանոլո Գաբիադինին, ով այժմ ելույթ է ունենում «Սամպդորիայում», նշում է ծննդյան 30-ամյակը։

«Բրայթոնի» հարձակվող Դենի Վելբեքը նշում է ծննդյան 31-ամյակը։
























































