«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հեռացմանը։
«Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի «Օլդ Թրաֆորդում», Ուլեն թիմի հարձակվողներից մեկն էր։ Երբ երկրորդ անգամ վերադարձա Մանչեսթեր, նա արդեն իմ մարզիչն էր, բայց առաջին հերթին Սուլշերը հիանալի մարդ է։
Ես նրան ցանկանում եմ ամենալավը, ինչ կյանքը կպատրաստի իր համար։ Հաջողություն, ընկերս»,- այս մասին Կրիշտիանուն գրել է իր instagram-ի էջում։
View this post on Instagram