Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Լուսիոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«22 տարի ֆուտբոլ խաղալուց հետո եկել է խաղակոշիկները պատից կախելու ժամանակը։
Ես շնորհակալ եմ Աստծուն ֆուտբոլի ու իմ ընտանիքի համար»,-գրել է Լուսիոն Instagram-ի իր էջում։
41-ամյա ֆուտբոլիստը հայտնի է իր մրցելույթներով «Բայերում», «Բավարիայում», «Ինտերում» ու «Յուվենտուսում»։
2002 թվականին Լուսիոն Բրազիլիայի հավաքականի հետ հռչակվել է Աշխարհի չեմպիոն։ Երկու անգամ «պենտակամպեոնների» կազմում նվաճել է կոնֆեդերացիաների գավաթը։
Լուսիոյի վերջին ակումբը Բրազիլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բրազիլիենսեն» էր։
























































