Սլովենիայում ընթացքի մեջ է շախմատի՝ տղամարդկանց և կանանց Եվրոպայի թիմային առաջնությունը։
Այսօր կայացած 6-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Ադրբեջանը։ Մեր տղաներից առաջինն իր պարտիան ավարտեց Հայկ Մարտիրոսյանը՝ ոչ-ոքի խաղալով Թեյմուր Ռաջաբովի հետ։ Ոչ-ոքի ավարտվեցին նաև Գաբրիել Սարգսյան-Շահրիյար Մամեդյարով, Սամվել-Տեր Սահակյան-Նիջադ Աբասով, Ռոբերտ Հովհաննիսյան-Ռաուֆ Մամեդով պարտիաները։
Այսպիսով, վեց տուրից հետո Հայաստանի հավաքականը, վաստակած ինը միավորով, Ադրբեջանի հետ կիսում է երկրորդ հորիզոնականը։