«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է, թե ով է լինելու թիմի գլխավոր տրանսֆերային թիրախը ձմռանը։ Այս մասին հայտնի է դարձել The Mirror-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական «Նապոլիի» և Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարիերան կարող է շարունակել «Ման․ Յունայթեդի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի Ա սերիայում Կուլիբալին 5 հանդիպման է մասնակցել։ Արդյունավետ գործողություններով 28-ամյա պաշտպանը աչքի չի ընկել։ «Յուվենտուսի» դեմ խաղում Կուլիբալին խփել է մրցակցի հաղթական գոլը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը (3-4):
Կուլիբալիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 75 միլիոն եվրո։