«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը խոսել է մեր ազգային հավաքականում իր նորամուտի, ինչպես նաև իր սխալի արդյունքում Գերմանիայի հավաքականից բաց թողած գոլի մասին։
«Այսօր այն օրն էր, երբ ես նշեցի նորամուտս Հայաստանի ազգային հավաքականում։ Ես շատ ուրախ եմ այդ առիթով։ Ամեն բան չստացվեց այնպես, ինչպես ես էի ցանկանում։
Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հուսախաբ արեցի։ Խոստանում եմ այդ ամենից դասեր քաղել և վերադառնալ ավելի ուժեղ»,- այս մասին Բուչնևը գրել է իր instagram-ի էջում։