Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես հայտնի է, ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները:
Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:
Հիշեցնենք` ՀՖՖ-ի կողմից կազմակերպված քվեարկությանը մասնակցել են հայկական ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները, ինչպես նաև մարզական լրագրողները:
Հատկանշական է, որ միայն երկու ակումբի` «Լոռիի» ու «Շիրակի» ներկայացուցիչներն են իրենց քվեարկություններում Մինասյանին նշել առաջին տեղում:
Քվեարկությանը մասնակցած լրագրողները գրեթե միաձայն առաջին տեղում նշել են Մինասյանի անունը, մինչդեռ ակումբների ներկայացուցիչների կարծիքները գրեթե չեն համընկել.
Նշենք նաև, որ «Երևան» ակումբի գլխավոր մարզիչը և թիմի ավագը չեն մասնակցել քվեարկությանը: