Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամանել է Բարսելոնա, հայտոնում է AS-ը: Իսպանացին իր ընտանիքի հետ միասին ժամանել է Էլ-Պրատ օդանավակայան:
Ավելի վաղ «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել էր Չավիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին: Հայտնի է դարձել, որ 41-ամյա մասնագետի՝ կապտանռնագույնների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանը:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 8-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում կկայանա Չավիի ելույթը որպես թիմի գլխավոր մարզիչ: Միջոցառումից հետո Չավին մամուլի ասուլիս կտա:
🚨 ¡Xavi ya está en Barcelona!
🛬 La llegada del nuevo entrenador culé al aeropuerto de El Prat📸 @gorka_leiza pic.twitter.com/V3ET5xhwJN
— Diario AS (@diarioas) November 6, 2021