Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ջորդան Լարսոնը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է fichajes-ը, շվեդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Վեսթ Հեմը», Դորտմունդի «Բորուսիան» և շոտլանդական «Սելթիկը»։
Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը դեմ չէ՝ հարձակվողի տրանսֆերը վաճառելուն։ Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
























































