«Բարսելոնայում» հերքել են այն տեղեկությունը, թե ակումբը Չավիի տեղափոխության հարցում «Ալ-Սադդի» հետ համաձայնության է եկել 5 մլն եվրո հրաժարագին վճարելու պայմանով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայում» գոհ չեն, որ «Ալ-Սադդը» նման տեղեկություն է հրապարակել։ Կատալոնական ակումբում տեղի ունեցողը դիտարկում են որպես ճնշում «Բարսելոնայի» նկատմամբ։ Այս պահին կատալոնացիների պատվիրակությունը գտնվում է Դոհայում (Քաթար)։
Այսօր ավելի վաղ «Ալ-Սադդը» հայտարարել էր թիմի գլխավոր մարզիչ Չավիի՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին։ Կապտանռնագույնները մասնագետի հետ պայմանագիր կկնքեն հրաժարագնի վճարումից հետո։
Չավին «Բարսելոնայում» կփոխարինի Ռոնալդ Կումանին, որն ավելի վաղ պաշտոնանկ էր արվել։