«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն լուրջ վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում։
«Վատ նորություններ ունենք Բոբբիի հետ կապված․ նրա մոտ ծնկատակի ջլի վնասվածք է ախտորոշվել։ Դա շատ վատ է։ Չգիտենք՝ նա որքան ժամանակ բաց կթողնի, բայց կանխատեսումներ կանենք միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո։ Պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- Կլոպի խոսքերն է փոխանցում մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
Ֆիրմինոն «Ատլետիկոյի» դեմ խաղում դաշտ է դուրս եկել երկրորդ կեսում և փոխարինվել 78-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով։ Այդ խաղում մերսիսայդցիները 2-0 հաշվով հաղթանակ են տարել։
























































