«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրության կենտրոնում։
26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է անձամբ հռոմյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Հենց պորտուգալացու գլխավորությամբ Լոֆտուս-Չիկը իր նորամուտը նշեց Չելսիում 2014/15 մրցաշրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 9 խաղ՝ կատարելով 2 գոլային փոխանցում։